ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտադիր են մեծացնել ռուսական սահմանին տեղակայված զորքերի թվաքանակը, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո դաշինքը մտահոգված է Մոսկվայի հետագա քայլերով: Ռուսական զինուժը ևս ակտիվացրել է իր զորավարժությունները տարածաշրջանում՝ դրանով է՛լ ավելի անհանգստացնելով հարևաններին:
Նոյեմբերի 4-ին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կքննարկվի Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան սահմանը ուժեղացնելու հարցը: