Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների թուլացումը կախված կլինի Ռուսաստանի կողմից մինսկյան համաձայնությունների կատարումից։
«Եթե Մինսկի գործարքը չիրագործվի, կլինեն նոր պատժամիջոցներ, եթե կատարվեն, ապա այդ ժամանակ մենք կխոսենք այլ հարցերի մասին»,- հայտարարել է Բեթթելը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
Լյուքսեմբուրգը այս տարի նախագահում է Եվրամիությունը։