Լատվիան պատնեշ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Լատվիացի սահմանապահները Ռուսաստանի հետ սահմանին, արխիվ

Լատվիան պատնեշ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին՝ կանխելով ապօրինի ներգաղթյալների մուտքը Եվրամիության անդամ բալթյան երկիր:

Լատվիայի ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ պատնեշը կձգվի 270-կիլոմետրանոց սահմանի ընդհանուր առմամբ 90 կիլոմետր երկարությամբ հատվածներում, նաև կտեղադրվեն բարձրտեխնոլոգիական սենսորներ:

Միայն այս տարի Ռուսաստանից Լատվիայի տարածք են ներթափանցել մոտ 300 միգրանտներ՝ հիմնականում Վիետնամից, Իրաքից և Սիրիայից: