Կանադայում իշխանության եկան լիբերալները․ Ջասթին Թրյուդոն՝ նոր վարչապետ

Կանադա - Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջասթին Թրյուդոն կնոջ և երեխաների հետ՝ ընտրություններում քվեարկելուց հետո, Մոնրեալ, 19-ը հոկտեմբերի, 2015թ․

Կանադայում խորհրդարանական ընտրություններում հաղթել է Ջասթին Թրյուդոյի գլխավորած Լիբերալ կուսակցությունը:

Երկրի վարչապետի պաշտոնում Թրյուդոն կփոխարինի այն 9 տարի զբաղեցրած Սթիվեն Հարփերին, ով արդեն ընդունել է իր գլխավորած Պահպանողական կուսակցության պարտությունը:

Հարփերը հայտարարել է նաև, որ անմիջապես հրաժարվում է կուսակցության ղեկավարի պաշտոնից: