Էլդար Մահմուդովը հեռացվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի պաշտոնից:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մահմուդովն ազատվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով: Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականի հուլիսից:
Ադրբեջանական haqqin.az -ը նշում է, որ նախարարի հեռացումից հետո, ձերբակալվել են ազգային անվտանգության նախարարության մի քանի աշխատողներ՝ Մահմուդովի հրամանով պաշտոնատար անձանց հեռախոսները գաղտնալսելու կասկածանքով: Աղբյուրը նաև նշում է, որ արդեն նախկին նախարարը ևս ձերբակալվել է` պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: