Ձերբակալվել է Մոլդովայի նախկին վարչապետը

Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը, արխիվ

Հակակոռուպցիոն բյուրոյի դիմակավորված անձինք այսօր Մոլդովայի խորհրդարանում ձերբակալել են նախկին վարչապետ, Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Վլադ Ֆիլատին: Այս կադրերը ցուցադրել են հեռուստատեսությամբ:

Ձերբակալությունից րոպեներ առաջ նա զրկվել էր անձեռնմխելիությունից:

Իրավապահները քրեական հետապնդում են սկսել նախկին վարչապետի նկատմամբ հայտնի գործարարից 250 միլիոն դոլարի կաշառք վերցնելու և բանկերից 1,5 միլիարդ դոլարի անհետացման հնարավորություն ընձեռելու կասկածանքով:

Ավելի վաղ ցուցարարները փակել էին Քիշնևի խաչմերուկները՝ պահանջելով նախկին վարչապետի ձերբակալությունն ու գործող իշխանությունների հրաժարականը: