Եվրամիությունը պնդում է՝ Ռուսաստանի ռազմական ներգրավվածությունը Սիրիայում վտանգի տակ է դնում խաղաղության բոլոր ջանքերը:
Եվրամիության արտգործնախարարների երեկ հրապարակած հայտարարության համաձայն՝ ռազմական գործողությունները երկարաձգում են հակամարտությունը, ծանրացնում հումանիտար իրավիճակը, սրում արմատականացումը և քայքայում քաղաքական գործընթացը: