Ցմահ ազատազրկման դատապարտված 45 անձ անժամկետ հացադուլ է հայտարարել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, արխիվ

Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնակի 45 ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ են հայտարարել: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Նա հայտնեց, որ հացադուլավորները պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը և այդ պահանջը դիմումի ձևով հանձնել են քրեակատարողական հիմնարկի պետին։