Առնվազն 30 մարդ է զոհվել Անկարայի երկաթուղային կայարանի մերձակայքում այսօր առավոտյան տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետևանքով, հաղորդում է Reuters-ը, հավելելով, որ կան ավելի քան 120 վիրավորներ:
Մինչ պայթյունները, արհմիութենական կազմակերպությունների հրավերով, նշված տարածք են ժամանել բազմաթիվ ցուցարարներ՝ ահաբեկչության դեմ բողոքի հանրահավաք անցկացնելու նպատակով:
Հաղորդվում է նաև, որ տեղի ունեցածը Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչություն է որակվել: