Գրականության ոլորտում 2015 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է բելառուսցի գրող Սվետլանա Ալեքսիևիչին: Այդ մասին այսօր Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը, փոխանցում է CNN-ը:
Սվետլանա Ալեքսիևիչը 67 տարեկան է, մասնագիտությամբ՝ լրագրող, եղել է ԽՍՀՄ-ի գրողների միության անդամ, 2000-ական թվականների սկզբից ապրում է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում: Հեղինակն է «Պատերազմը կանացի դեմք չունի», «Ցինկե տղաներ», «Չեռնոբիլյան աղոթք» գեղարվեստա-փաստագրական գրքերի և այլ ստեղծագործությունների, միջազգային մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: