ԱՄՀ-ն տնտեսական աճ է կանխատեսում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում

Արժույթի միջազգային հիմնադրամի կենտրոնակայանը Վաշինգտոնում

Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրի շնորհիվ հաջորդ տարի տնտեսական աճ կնկատվի Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ ներկայացնելով համաշխարհային տնտեսական հեռանկարների կիսամյակային տվյալները: