«Ռուսաստանի կողմից իրականացվող օդային հարձակումները անհրաժեշտ են»,- Իրանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Նրա խոսքով՝ միայն Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Իրաքի կոալիցիայի համատեղ գործողություններն են ի վիճակի փրկել Մերձավոր Արևելքը իրադրության հետագա վատթարացումից:
«Այս չորս պետությունների համատեղ գործողությունների շնորհիվ նոր դարաշրջան է սկիզբ առել, որ տանում է դեպի սիրիական ճգնաժամի վերջնական հանգուցալուծում»,- հայտարարել է Ասադը՝ նշելով, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը ավարտին կմոտենա, երբ «ահաբեկիչները դադարեն աջակցություն ստանալ արտերկրից»:
Որպես ահաբեկչության գլխավոր աջակիցներ՝ Ասադը մատնանշում է Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը: