Հայաստանի նախագահի ներկայացուցիչը այսօր Ազգային ժողովում ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը, և այն հանրաքվեի դնելու հարցը արդեն պետք է քվեարկության դրվի խորհրդարանի լիագումար նիստում:
«Օրինաց երկիր» խմբակցությունը, սակայն, 20-րոպեանոց ընդմիջում խնդրեց, որից անմիջապես հետո էլ կանցկացվի քվեարկությունը: