Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Նախագահի կայքէջի փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են Դուշանբեում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների կատարման ընթացքը և կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր:
ՀՀ Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին: Նաև «քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած իրավիճակը»,- նշված է նախագահի կայքէջում հրապարակված հաղորդագրությունում: