Ռուսաստանը շարունակում է օդային հարվածներ հասցնել Սիրիայում

Լատամնեհ քաղաքը՝ ռուսական ավիահարվածներից հետո, 2-ը հոկտեմբերի, 2015թ․

Վերջին մեկ օրում ռուսական օդուժը Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների 12 օբյեկտի է հարվածել: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ Իգոր Կոնաշենկովը` պնդելով, որ ոչնչացրել են, մասնավորապես, Իդլիբում տեղակայված խոշոր զինապահեստը:​