Հոկտեմբերի 1-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել է Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են»,- ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: