Սպիտակ տունը կոչ է անում Ռուսաստանին՝ օդային հարվածներն ուղղել միայն ԻՊ-ի դիրքերին

ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում

Սպիտակ տունը հայտարարել է, որ ռուսական ռումբերն ընկնում են ոչ թե միայն «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի, այլ բոլորի վրա։

Սպիտակ տունը կոչ է արել Ռուսաստանին՝ օդային հարվածները հստակորեն ուղղել հայտարարված թիրախներին՝ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ՝ ընդգծելով, որ երկու երկրների զինվորականների միջև բանակցությունները վերաբերել են առաջին հերթին ամերիկացի օդաչուների անվտանգությանը։