Ուկրաինան ուսումնասիրում է Մոսկվայի հայտը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Ելիսեևը։
«Այս պահի դրությամբ կա ռուսական կողմի հայտը Փարիզում երկկողմ հանդիպում անցկացնելու մասին։ Կլինի՞ արդյոք հանդիպում, կախված է ուկրաինական կողմից։ Այժմ մենք ուսումնասիրում ենք այդ հարցը»,- ասել է Ելիսեևը։
Հոկտեմբերի 2-ին Փարիզում նախատեսվում է ուկրաինական հակամարտությամբ զբաղվող «նորմանդական քառյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ուկրաինա) ձևաչափով հանդիպում։