Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը երեկ ընդունել է Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին աջակցող ԱՄՆ խորհրդատվական խմբին:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ամերիկյան փորձագետների հերթական այցը նպատակաուղղված է ռազմավարական վերանայման շրջանակում զորային կառույցի և պաշտպանության զարգացման հնգամյա պլանի մշակմանն աջակցություն ցուցաբերելուն: