Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում կայացած հանդիպմանը սիրիական ճգնաժամի շուրջ փորձել են գտնել քաղաքական լուծումներ։
Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում գրեթե մոտ են։