Կառավարությունը այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ օրենքի նախագծի նպատակն է հնարավորության սահմաններում ապահովել դատախազների պատշաճ վարձատրությունը նրանց կողմից կատարվող գործառույթներին ու ստանձնած պատասխանատվությանը համապատասխան, ինչպես նաև դատախազների վարձատրության համակարգը համապատասխանեցնել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներին` վերացնելով անհամապատասխանությունները: