Միգրանտներին վերադարձնում են Հունգարիա

Հունգարացի զինծառայողները փշալարե արգելապատնեշներ են տեղակայել սահմանին՝ միգրանտների հոսքը կասեցնելու համար

Անցած գիշեր Սլովենիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է գործադրել Խորվաթիայից դեպի հյուսիս՝ Շենգենյան գոտի մուտք գործել փորձող միգրանտների դեմ:

Մինչ այդ Սլովենիան թույլատրել էր երկրի տարածք մուտք գործել առավելապես երեխաներ ունեցող ընտանիքներին: Միգրանտները փորձում են մտնել Սլովենիա կամ Հունգարիա:

Խորվաթիայի ոստիկանության ուղեկցությամբ, միգրանտները նախօրեին գնացքով դարձյալ Հունգարիա են վերադարձել: Հունգարիայի իշխանությունները դժգոհել են Խորվաթիայից՝ նշելով, թե այդ երկիրը «խախտում է միջազգային օրենքները»:

BBC-ին տված հարցազրույցում Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Վեսնա Պուշիչն ասել է, որ իր երկիրը մարդասիրական մոտեցում է դրսևորում, և որ ցանկապատ կառուցելը «բռնի միջոց չէ»: Վեսնա Պուշիչը նաև Եվրամիությանը կոչ է արել համատեղ ջանքերով կարգավորել խնդիրը: