Ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է 30 օրով

Ադրբեջանցի 19-ամյա լրագրող Շիրին Աբասովը 30-օրյա կալանքի է ենթարկվել ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքով:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է «Մեյդան TV»-ի լրագրողին ազատությունից զրկելու՝ ադրբեջանական իշխանությունների որոշումը: