Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում ավարտվել են 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները, տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը:
Սեպտեմբերի 18-ին «ՀՀ 2016թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմի, Ֆինանսների, Տրանսպորտի և կապի, Պաշտպանության, Կրթության և գիտության, Առողջապահության, Արդարադատության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, Ազգային անվտանգության խորհրդի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և կառավարությանն առընթեր մյուս մարմինների, Վերահսկիչ պալատի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վիճակագրական ծառայության պետական կոմիտեի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարները:
Բոլոր գերատեսչությունների հետ 2016 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկումների արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու փաստաթուղթը և ներկայացվելու է Ազգային ժողով: