Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, պատգամավորների նախաձեռնությամբ, վաղը ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստի օրակարգում Հայաստանի նախագահի նախաձեռնած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցի քննարկման շարունակությունն է: