Օբաման Սպիտակ տուն է հրավիրել «ռումբ» ժամացույցը պատրաստած տղային

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տուն է հրավիրել տեքսասցի մահմեդական աշակերտին, ում ոստիկանությունը ձերբակալել էր դպրոց ինքնաշեն ժամացույց բերելու համար, որը ուսուցչին ռումբ էր թվացել:

Ըստ BBC-ի, Օբաման Թվիթերի իր էջում գրել է, որ հավանել է 14-ամյա Ահմեդ Մոհամեդի ժամացույցը։ Նա խրախուսելի է համարել, որ աշակերտը տարված է գիտությամբ և տեխնիկայով։