Անկարան հայտարարում է, որ կընդունի բոլոր սիրիացիներին, ովքեր փախչում են «Իսլամական պետություն» զինյալ խմբավորումից:
«Օլայմեդիա օնլայն» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի Գազիանթեփ գավառում կառուցված նոր ճամբարը նախատեսված է 25 հազար փախստականների համար:
Թուրքական սահմանին հազարավոր մարդիկ են կուտակվել՝ հիմնականում ծերեր, կանայք և երեխաներ, ովքեր փախչում են «Իսլամական պետություն» խմբավորման բռնություններից:
Թուրքական իշխանությունները հայտարարում են, որ չեն փակի Սիրիայի հետ սահմանը և կընդունեն բոլոր տուժածներին: