Վրաստանը կարձագանքի իտալական ցուցահանդեսին Աբխազիայի մասնակցությանը

Վրաստանը կարձագանքի Իտալիայում Fieradel Levante ցուցահանդեսին Աբխազիայի մասնակցությանը: Georgia online-ի փոխանցմամբ, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Իտալիայում Վրաստանի դեսպանությանը տեղեկացվել է այդ փաստի մասին և հիմա համապատասխան ծառայությունների հետ աշխատանք է տարվում արձագանքելու համար:

Ավելի վաղ Աբխազիայի իշխանությունները տեղեկացրել էին, որ Իտալիայում Fieradel Levante ցուցահանդեսին Աբխազիան մասնակցում է որպես անկախ պետություն: