Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված սեպտեմբերի 13-ին Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների անցկացման պատրաստվածությանը վերաբերող հարցերին:
Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ, ինչպես միշտ, այս անգամ ևս կարվի հնարավորն ընտրությունները բարձր մակարդակով, բաց և թափանցիկ, ժողովրդավարական նորմերին լիովին համապատասխան անցկացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, ով նաև հանդես է եկել զեկույցով, այլ պաշտոնյաներ: