Ուկրաինան և Սլովակիան դատապարտում են «Հյուսիսային հոսք»-ի ընդլայնման համաձայնագիրը

Սլովակիա - Գազի կոմպրեսորային կայան Ուկրաինայի հետ սահմանին մոտ գտնվող Վելկե Կապուսանի ավանում, արխիվ

Ուկրաինան և Սլովակիան դատապարտել են օրերս ռուսական «Գազպրոմ»-ի և արևմտաեվրոպական ընկերությունների միջև կնքված համաձայնագիրը, որով նախատեսվում է ընդլայնել Ռուսաստանից Արևմտյան Եվրոպա ուղիղ գազամատակարարում ապահովող «Հյուսիսային հոսք» գազամուղը:

Ուկրաինան հայտարարել է, որ 2 միլիարդ դոլար կկորցնի, Սլովակիան՝ 800 միլիոն, եթե ծրագիրն իրականացվի, քանի որ այս երկրները օգտվում էին իրենց տարածքով գազի առաքում իրականացնելու համար նախատեսված տարանցիկ վճարներից: