Ռիչարդ Միլս․ «Մենք խրախուսում ենք սահմանադրական քննարկումները»

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլս, արխիվ

«Հայաստանի Սահմանադրությունը փոխել-չփոխելու կամ ինչպես փոխելու հարցում որոշում կայացնողը Հայաստանի ժողովուրդն է: Մենք խրախուսում ենք ակտիվ քննարկումներն այնպիսի հիմնարար փաստաթղթի շուրջ, ինչպիսին Սահմանադրությունն է, որով ամրագրվում են երկրի կառավարման մոդելը, անհատների իրավունքներն ու պետության պարտավորությունները»:

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը: