Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական արդի մարտահրավերներին, ինչպես նաև Հայաստանի ներքին զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: