Հասանովը ստուգում է զորքերի մարտունակությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելում է զորամաս, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարաշտաբային զորախաղերի անցկացման շրջաններում ստուգել է դաշտային պայմաններում տեղակայված անձնակազմի, զինտեխնիկայի, ավիացիոն միջոցների, հրթիռային և հրետանային կայանքների մարտական պատրաստականությունը և մարտունակությունը, դրանց պատրաստվածության մակարդակը: Այս մասին տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

Համաձայն զորախաղերի սցենարի՝ Հասանովը, այցելելով տարբեր զինավարժարաններում մարտական պայմաններին համապատասխան ստեղծված կառավարման և ուսումնական կետեր, հրահանգներ է տվել՝ կապված զորավարժություններին անձնակազմի, սպառազինության և զինտեխնիկայի մասնակցության, ինչպես նաև հանձնարարությունների և կարգադրությունների ճշգրիտ կատարման հետ:

Նույն աղբյուրը նշում է, որ զորախաղերը շարունակվում են: