Հայաստանը պաշտպանում Է այն տեսակետը, որ Եվրասիական տնտեսական միության դոլարիզացիան անհրաժեշտ է կրճատել, այսօր հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«ԵԱՏՄ-ին անհրաժեշտ Է ազգային արժույթներով փոխհաշվարկների ինտենսիվացման և դոլարիզացիայի կրճատման միջոցներ ձեռնարկել», - Գրոդնոյում Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստում Հովիկ Աբրահամյանի հնչեցրած ելույթից մեջբերում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԲԵԼՏԱ գործակալությանը:
Հովիկ Աբրահամյանը պաշտպանել Է ֆինանսական շուկայի կարգավորման շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, նշելով․ - «Այդ համատեքստում կարևոր Է ԵԱՏՄ-ի երկրների միջև ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլու հիման վրա, առանց դոլարի հետ փոխկապակցման, իրականացնելու գաղափարը»: