Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։
Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ռուսաստան այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի շուրջ», - ասված է հաղորդագրությունում։