Սպիտակ տունը զգուշացնում է Ռուսաստանին

Սպիտակ տունը հայտարարել է, թե կան տվյալներ, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկում զինտեխնիկա և զինվորներ։

Սպիտակ տունը զգուշացրել է, որ Ասադի ռեժիմին աջակցությունը արդյունավետ չէ և կարող է ապակայունացնել վիճակը։ «ԱՄՆ-ն ուշադիր հետևում է այս մասին ստացված հաղորդագրություններին», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Ըրնեսթը։