Սեյրան Օհանյանն ու Իվան Վոլինկինը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Լուսանկարը՝ հայաստանի պաշտպանության նախարարության

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ:

Նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ: