Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ այսօր ավելի վաղ բերման ենթարկված 5 ակտիվիստներից 3-ը, ինչպես և խոստացվել էր, 20:20 ազատ են արձակվել: Րոպեներ անց հայտնի դարձավ, որ մյուս երկու ակտիվիստները նույնպես ազատ են արձակվել:
Այս պահին ցուցարարները սպասում են իրենց ընկերներին: Նրանք ասում են, որ իրենց հետագա քայլերը կհստակեցնեն, երբ բերման ենթարկված ակտիվիստները միանան իրենց:
Այս պահին էլ ցուցարարները գտնվում են Նախագահական նստավայրի դիմացի մայթին: Ոստիկանները, շղթա կազմած, նրանց թույլ չեն տալիս մտնել Բաղրամյան պողոտա կամ մոտենալ Նախագահական նստավայրին: