Իրավապաշտպանները Ռուսաստանում իրավախախտումների ներկայիս ծավալները գնահատելով՝ վկայակոչում են 47 տարի առաջ Խորհրդային Միության՝ Չեխոսլովակիա ներխուժելուց հետո, Կարմիր հրապարակում բողոքի ակցիայի հետևանքով ԿԳԲ-ի ձերբակալությունների փաստերը:
1968 թվականին ութ քաղաքացի ձերբակալվեց «Հանուն քո և ուրիշների ազատության» գրությամբ պաստառները՝ ձեռքներին: Հիմա որոշ քաղաքացիներ իրենց տեսնում են այդ նույն իրավիճակում:

Անդրեյ Զուբով, արխիվ
Փիլիսոփայության պրոֆեսոր և քաղաքական մեկնաբան Անդրեյ Զուբովն աշխատանքը կորցրեց Վլադիմիր Պուտինին Հիտլերի հետ համեմատելու պատճառով: Զուբովը «Վեդեմոստի»-ում զուգահեռներ էր անցկացրել Պուտինի նախաձեռնած Ղրիմի բռնակցման և 1938-1939 թվականներին Հիտլերի իրականացրած՝ Ավստրիայի բռնակցման միջև:
Զուբովը հրապարակավ մտավախություն էր հայտնել, որ Ռուսաստանը կվերափոխվի դիկտատորական պետության՝ ավելացնելով, թե ուզում է, որ ուկրաինացիներն իմանան՝ ոչ բոլորն են Ռուսաստանում կիսում Պուտինի տեսակետը: Այս պնդումներից հետո էր, որ Զուբովը կորցրեց աշխատանքը Մոսկվայի միջազգայի հարաբերություններրի ինստիտուտում:
Ռուսական պետական ապարատը չներեց նաև 2009 թվականին «Յություբ»-ում տեսահոլովակ տարածած ոստիկանության սպային, ով իր քայլով Պուտինին կոչ էր անում մաքրել իրավապահ համակարգը՝ կոռումպացվածներից: Նա մեղադրվեց զրպարտության մեջ, ապա համալրեց ընդդիմադիրների շարքերը։

Դարյա Պոլուդովա, արխիվ
Իրավաբան Դարյա Պոլուդովան ծայրահեղականության մեղադրանքով վեց ամիս անցկացրեց նախնական կալանքի տակ՝ «Ուկրաինայում պատերազմի փոխարեն, հեղափոխություն Ռուսաստանում» գրությամբ լուսանկարը «Ֆեյսբուք»-ում տեղադրելուց հետո: Նրա մեղադրանքի մեջ նշված էր, թե «անձնական հակակրանք ունի ներկայիս նախագահի նկատմամբ»:
Վլադ Կոլեսնիկով, արխիվ
Հաջորդ օրինակը վերաբերում է ֆեյսբուքյան գրառումներից հայտնի, ավելի քան 3 հազար հետևորդ ունեցող Վլադ Կոլեսնիկովին: Նա, ընդդիմանալով Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի որդեգրած քաղաքականությանն, արժանացել էր ուսումնական հաստատության ՝ իր հասակակից ընկերների խոշտանգումներին:
Ալեքսանդր Դևոլչենկո, արխիվ
Հայտնի դերասան Ալեքսանդր Դևոլչենկոն իրավապանների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ վերադարձրեց պետական պարգևները և կոչ արեց՝ չմասնակցել կառավարության կազմակերպած միջոցառումներին՝ իշխանություններին բնորոշելով «կրիմինալ» և «ցինիկ»։ Դերասանը նաև ընդդիմացավ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին: Անցյալ տարվա նոյեմբերին նրան գտել էին մահացած։
Ալեքսանդր Բիվշևը, արխիվ
Ուկրաինական ժողովրդի հերոսներին պոեմ ձոնելուց հետո գերմաներենի ուսուցիչ, 42-ամյա Ալեքսանդր Բիվշևը դատապարտվեց ծայրահեղականության հոդվածով՝ կորցնելով աշխատանքը: Հիմա ուսուցիչը պատրաստվում է Եվրոպական դատարանում ներկայացնել իր նկատմամբ կիրառված քաղաքական հետապնդումներին ուղեկցած իրավախախտումների փաստերը: