Պերմյակովը չբողոքարկեց. վճիռն օրինական ուժի մեջ մտավ

Վալերի Պերմյակովը Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանի դահլիճում, 12-ը օգոստոսի, 2015թ.

Երեկ՝ օգոստոսի 25-ին, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով՝ օգոստոսի 12-ին կայացված վճիռը օրինական ուժի մեջ մտավ, տեղեկացնում է Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը:

Օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացված արտագնա նիստում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին դատարանը մեղավոր ճանաչեց զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեջ և դատապարտեց ընդհանուր առմամբ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Վճռի հրապարակումից հետո Պերմյակովը 10-օրյա ժամկետում այն կարող էր բողոքարկել, ինչն, ըստ էության, տեղի չի ունեցել, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ: