Հունգարիան կկասեցնի միգրանտների մուտքը երկիր

Փախստականը Հունգարիա-Սերբի սահմանին, 25-ը օգոստոսի, 2015թ

Սերբիայից ավելի քան 1000 ներգաղթյալ ու փախստական է ժամանել Հունգարիա: Վերջիններս հիմնականում Սիրիայի պատերազմից մազապուրծ եղած մարդիկ են:

Հունգարիայի կառավարությունը մինչև օգոստոսի 31-ը վերջնաժամկետ է սահմանել՝ Սերբիային սահմանակից հարավային հատվածի վրա մետաղալար պատնեշ կառուցելու և այսպիսով միգրանտների մուտքը կասեցնելու համար: