Ռուսական դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին, ով մեղադրվում է ահաբեկչական խումբ կազմավորելու, ահաբեկչական գործողություններ կազմակերպելու, ապօրինի պայթուցիկ նյութեր պահելու մեջ։
Նույն գործով անցնող մյուս մեղադրյալը՝ ղրիմցի ակտիվիստ Ալեքսանդր Կոլչենկոն դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։
2014 թվականին գարնանը Ղրիմում ձերբակալված Սենցովն ու Կոլչենկոն հերքում են իրենց հասցեագրված մեղադրանքները։