Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կոչ է արել երկրի քաղաքական ուժերին աջակցել իրեն սահմանադրական փոփոխությունների հարցում, որոնց նպատակը երկրի արևելքում ծագած հակամարտությունն ավարտելն է: Պորոշենկոն կոչ է արել կողմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին, որոնցով հատուկ կարգավիճակ կշնորհեն Արևելյան Ուկրաինայի՝ անջատականների վերահսկողության տակ գտնվող որոշ շրջաններին:
Այսօր Պորոշենոկոն հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ քննարկելու երկրի արևելքում հրադադարի խախտման միջադեպերը: