Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում առնվազն 15 մարդ է ձերբակալվել ոստիկանական բռնությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ:
Ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ, որոնց ընթացքում 4 ոստիկան վիրավորվել է:
Ինքնաբուխ բողոքի երթերը սկսվեցին այն բանից հետո, երբ տեղի ոստիկանական բաժանմունքում մահացավ 27-ամյա Բահրուզ Հաջիևը:
Ըստ ոստիկանության վարկածի, նա պատուհանից ցած է նետվել հարցաքննության ժամանակ: Հաղորդվում է, որ նա հարցաքննվում էր թմրանյութերի վաճառքով զբաղվելու կասկածանքով: Սակայն մահացած երիտասարդների հարազատները պնդում են, որ ոստիկանները նրան տանջամահ են արել, որից հետո նրա մարմինը պատուհանից ցած են նետել: