Մեկնարկում է Պորոշենկոյի շրջագայությունը եվրոպական երկրներ

Ոկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն եվրոպական շրջագայության ընթացքում քննարկելու է Ուկրաինայի արևելյան շրջաններում տիրող իրավիճակը և Մինսկի համաձայնության իրականացման հետ կապված հարցերը:

Օգոստոսի 24-ին Բեռլինում նախատեսված է նրա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Ֆրանսիան և Գերմանիան ակտիվորեն ներգարավված են Ուկրաինայի արևելյան շրջաններում իրվիճակը կարգավորելու բանակցություններում: Անցած փետրվարին Օլանդն ու Մերկելը Բելառուսի մայրաքաղաքում ներկա են գտնվել Մինսկի համաձայնության ստորագրմանը:

Բեռլինյան բանակցություններից հետո, օգոստոսի 17-ին, Ուկրաինայի նախագահը մեկնելու է Բրյուսել, որտեղ հանդիպելու է Եվրահաձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: