«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության նախօրեին կազմակերպած հանրահավաքի ժամանակ քաղաքացուն ապտակած ոստիկան, ավագ լեյտենանտ Ա․ Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն։
Այս տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ հիշյալ ոստիկանը ապտակել էր 67-ամյա Հակոբ Նազարյանին։ Միջադեպն արձանագրել են տեղում աշխատող լրագրողները: