Գլխավոր դատախազությունը պատրաստ է հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հայտարարություններին քրեաիրավական ընթացք տալ, եթե նա բողոք ներկայացնի իրավապահ մարմիններին։
Պատգամավորը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել էր, թե ինքը հարկային ճնշումների է ենթարկվում և «բռնազավթման» զոհ է դարձել։
«Ազատության» հարցմանը Գլխավոր դատախազությունից պատասխանեցին, որ այս պահին հայտարարությունների մասով որևէ քննություն չի ընթանում, քանի որ Աղաբաբյանը որևէ մարմնի նման որևէ բողոք չի ներկայացրել։