Էշթոն Քարթեր. Թուրքիան ավելին պետք է անի ԻՊ-ի դեմ պայքարում

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարթեր, արխիվ

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ Թուրքիան ավելին պետք է անի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Մասնավորապես՝ Թուրքիան պետք է վերահսկի Սիրիայի հետ սահմանը, որտեղից էլ Սիրիա են անցնում ահաբեկչական խմբավորմանը միանալ ցանկացողները։

Քարթերն ընդգծել է, որ չնայած Թուրքիան միացել է «Իսլամական պետության» դեմ պայքարին, բայց արդեն պետք է օգտագործի իր սեփական ռազմական օդանավերը։