Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ այսօր բողոքի ակցիայի ժամանակ«ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար» նախագահական նստավայրի մոտակայքից բերման ենթարկված Գևորգ Սաֆարյանը ազատ է արձակվել:
Ավելի վաղ «Առավոտը» գրել էր, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամը շատ կոշտ ելույթ էր ունեցել նախագահականի առջև, այնուհետև խանութից ձու էր գնել և շպրտել ուղիղ նախագահի նստավայրի շենքի վրա: