Խամենեին նախազգուշացնում է, Պետքարտուղարությունը՝ զգուշացնում

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ելույթ է ունենում Թեհրանում, 17-ը օգոստոսի, 2015թ.

«Իսլամական Հանրապետությունը ամբողջապես կաջակցի յուրաքանչյուրին, ով ընդդիմանում է Իսրայելի վարչախմբին և նախընտրում է դիմադրությունը», - ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Երկուշաբթի Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Թեհրանում ելույթ է ունեցել ժողովրդի առջև:

«Այս գործարքը [Իրանի միջուկային ծրագրի շուրջ գերտերությունների և Թեհրանի միջև ձեռք բերված համաձայնությունը], որը և՛ Իրանում, և՛ Ամերիկայում պարզ չէ կհաստատվի, թե՝ ոչ, կարծում եմ, որ կբացի Իրանն իրենց ազդեցության համար: Մենք խոչընդոտել ենք այդ ուղին և հաստատ ապագայում ևս կխոչընդոտենք այն», - հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Խամենեի խոսքը մերթընդմերթ ընդհատվում էր լսարանի՝ «մա՛հ Ամերիկային, Իսրայելին, Բրիտանիային» կոչերով։

«Իսլամական Հանրապետությունը ամբողջապես կաջակցի յուրաքանչյուրին, ով ընդդիմանում է Իսրայելի վարչախմբին և նախընտրում է դիմադրությունը», - ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Մինչդեռ Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները միակարծիք են, որ Վիեննայի հուլիսի 14-ի գործարքը կխթանի երկկողմ կապերը։ «Մեր հարաբերությունները լավ են եղել, և գործարքը դրական ազդեցություն կունենա՝ զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում, ներառյալ՝ տնտեսական, պաշտպանական և այլն», - ասել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քերրին վերահաստատել է, որ գործարքը սահմանափակում է միջուկային զենք արտադրելու Իրանի կարողությունները։ «Իրանի հետ առկա են նաև խորապես անհանգստացնող այլ հարցեր, որոնց շուրջ համաձայնություն դեռևս չկա: Մասնավորապես՝ կապված նրանց ապակայունացնող գործունեության հետ: Մենք դեռևս մեզ վերապահում ենք անհրաժեշտ միջոցների կիրառումը՝ լինի դիվանագիտական, տնտեսական թե ռազմական, ազդելու համար նրանց այդ գործելակերպի վրա», - ասել է Քերրին: